Ըստ տարածվող տեղեկությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում։ Այս մասին հայտնում է վարչապետի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակ կայքը:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ վարչապետը ուղևորվում էր Տաշիր։

Ավելի ու Փաշինյանն իր էջում գրել էր. «Սիրելիներս, ամեն ինչ կարգին է։

Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։ Այժմ ճանապարհը շարունակում ենք ավտոմեքենայով։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել