![](/static/news/b/2024/05/866049.jpg)
Գիշերը ձերբակալել են Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի քաղաքապետ Միշա Գյուրջյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Քիչ առաջ ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետին», - գրել է նա: Այլ տեղեկություններ իրավապաշտպանը չի հայտնել։
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին բնակարանը խուզարկելուց հետո տնից ձերբակալել են Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին։
Առաջին ատյանի դատարանն երեկ 2 ամսով տնային կալանքի ենթարկեց Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին՝ չնայած Քննչական կոմիտեն բանտային կալանքի միջնորդություն էր ներկայացրել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել