Հիշեցնենք, որ ԱԺ-ում Փաշինյանը վերջին անգամ աղմկահարույց հայտարարություն է արել. «44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են մեր դաշնակիցները` ոչ մեր կողմից, ես ՀԱՊԿ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը, նրանք միգուցե իմիտացիա են ստեղծել, թե ուզում են մեզ օգնել․․․ սակայն այդ պատերազմն իրականում Լեռնային Ղարաբաղի մասին չի եղել», այլ Հայաստան պետությունը ոչնչացնելու: Իսկ երեկ նա հերթական հակառուսական դեմարշն արեց, հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է 2027-ին ընդունել ԱՊՀ խաղերը։ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ տեղեկացրեց, որ 2027-ին Հայաստանում մի շարք խոշոր մարզական միջոցառումներ են նախատեսված: Մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի մշակութային եւ մարզական խաղերն են լինելու, նաեւ՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, ծանրամարտի աշխարհի առաջնությունը եւ Համահայկական խաղերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել