Tert.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ն չի նախատեսում Ուկրաինային դաշինք հրավիրել հուլիսին Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։

Այս մասին ուրբաթ լրագրողներին ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք չենք ակնկալում, որ Ուկրաինային կհրավիրեն միանալ դաշինքին», - ասել է նա։

Այնուամենայնիվ, նրա խոսքով, առաջիկա գագաթնաժողովի ընթացքում դաշնակիցները մտադիր են «զգալի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել