Արցախցիների դեմ իշխանության, դրանց արբանյակների գործողությունները վաղուց անցել են բարոյականության սահմանները:
Հային ու հայրենիքը դավաճանած անձինք որևէ իրավունք չունեն արցախցիներին հիշեցնելու, թե սոցիալական ծրագրեր ենք անում, Հայաստանում տեղավորում կամ աշխատանք ենք տալիս:
Այդպիսի մարդկանց տեղը ոչ թե իշխանությունում է, այլ բանտում:
Նույնն է, որ ծնողը ընտրողաբար մոտենա իր զավակների կյանքին ու ճակատագրին:
Ի՞նչ տարբերություն, թե հայը Ստեփանակերտում, Մեղրիում, Կապանում, Երևանում, թե Վանաձորում է ծնվել:
Հայկական պետությունը պետք է ապահովի և´ նրանց անվտանգությունը, և´ բնականոն կյանքն ու զարգացումը:
Արցախցիները 3 տասնամյակ եղել են բառիս բուն իմաստով ճակատում, իրենց ընտանիքներով վահան եղել հային ու նրա ճակատագրին` անկախ նրանից, թե այդ հայը ծնունդով որտեղից էր կամ որտեղ էր ապրում, իսկ իշխանության ներմուծած գարշելի բառապաշարը դուրս է որևէ կարգի տրամաբանությունից:
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքն է և սա այսօր, վաղը պետք է ականջներին օղ անեն բոլոր իշխանությունները: Եթե այսօր մեր հայրենակիցներին թիկունք կանգնելու, օգնելու հարց կա` դա բոլորիս պարտականությունն է և վաղը դրա կարիքը կարող է ունենալ յուրաքանչյուրը:
Արցախը թուրքացվեց, ոչ թե նրա համար, որ Արցախցին հանձնվեց, այլ որ նրա ապագան փաշինյանական իշխանությունը վաճառեց ու անհավասար մարտում միայնակ թողեց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid02CHy29vNFwcbYZZBVNGhUy9JDyWXByZzNmsyUZmjTgH1CDSc8R7nKdT79ciwv8PYQl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել