Tert.am-ը գրում է․

Սահմանազատված Կիրանցում բնակիչներն այրում են իրենց գույքն ու հողամասը, այն հատվածում, որը պետք է անցնի Ադրբեջանին:

«Ալիկ, վառել չի կարելի», -գյուղացիներին փորձում էր խանգարել ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը։

Բնակիչներն ասում են, որ հիշում են, թե ինչպես են տարածքում մաքրել փուշը։

«Ընտանիքս հանելու եմ, տունը վառեմ, հորն ու մորս քրտինքը թուրքը չի վայելելու»,- շեշտեց կիրանցին՝ դիմելով Արթուր Մկրտչյանին:

Հիշեցնենք՝ Կիրանցի գյուղապետը հայտնել է, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանին են անցնում 2 տուն, 3 վագոն-տնակ, մեկ գազալցակայան, 5-6 տուն էլ կամրջի հանձնման արդյունքում անվտանգության խնդրի առաջ է կանգնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել