Hraparak.am-ը գրում է․

Մենք սովորել ենք դասագրքերով, որ ՀՀ ինքնիշխան տարածքը 29800 ք․ կմ  է։ Եթե հարցն այն է, արդյոք հանրապետականները հավաքվել և քննարկել են այդ հարցը, ապա ասեմ` Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր հայրերն են ՀՀ սահմանները գծել ժամանակին անկախության բանակի կազմում, Արցախյան գոյամարտի ժամանակ։ Եթե իր ու իրենց համար դա թուղթ է, որը ուր գնում, հետը տանում է, ապա մեր կուսակցության հիմնադիր հայրերը գծել են այդ սահմանները։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Սահմանազատմանը ՀՀԿ-ն դեմ չէ, ուղղակի դրանք պետք է հստակ սկզբունքներով արվեն։ Փաշինյանը հայ ժողովրդի հետ ավելի ազնիվ կլիներ, եթե ուղիղ եթերում ասեր, որ ինքը վախենում է, կամք չունի, Ալիևը ճնշում է, դրանից ելնելով էլ ինքը ինչ-որ որոշումներ է կայացնում»,- ասել է նա։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել