Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի «խնդրանքների մի շարք»՝ որոշելու, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը՝ աջակցելու Երևանին: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ՝ որոշելու, թե ավելին ինչ կարող ենք անել Հայաստանին մեր աջակցությունն ու նրա հետ համագործակցությունն ամրապնդելու համար», - ասել է Բլինկենն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ չխորանալով մանրամասների մեջ։

Միաժամանակ Բլինկենը հիշեցրել է, որ ապրիլի սկզբին Բրյուսելում կայացել է իր համատեղ հանդիպումը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս խորհրդակցությունները, ըստ Պետդեպի ղեկավարի, եղել են հենց այն նպատակով, որպեսզի պարզվի, թե էլ ինչ կարող են անել ԱՄՆ-ն և ԵՄ-ն «Հայաստանին աջակցելու համար»։

«Եվ մենք առաջ ենք գնալու մի շարք տարբեր ոլորտներում», - խոստացել է Բլինկենը, առանց որևէ հստակություն մտցնելու:

Պետքարտուղարը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագիր կստորագրեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել