Tert.am-ը գրում է․

2020 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը ոչ մեր կողմից մասնակցել են մեր դաշնակիցները։

ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։

ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Բաքվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների մասին հարցին։

«Էդ երկրները հնարավոր է իմիտացիա են ստեղծել, որ ուզում են մեզ օգնել։ Այդ պատերազմը ԼՂ մասին չի եղել։ Այդ պատերազմը եղել է ՀՀ չակնկալիքների մասին։

Պատերազմի նպատակը եղել է ՀՀ անկախ պետության չգոյությունը։ Դա 2020-ի նոյեմբերի 9-ին չի իրականացել, հետո փորձել են 2021-ին։ Էլի չի ստացվել, հետո 2022-ին, 2023-ին, էլի չի ստացվել։ Մի հատ էլ փորձեցին 2024-ի մայիսի 9-ին, չստացվեց ու էլի չի ստացվելու։

Ուրախ եմ, որ Լուկաշենկոն այդ մասին ասաց հրապարակավ»,- նշել է Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել