Աշխատանքային այցով մեկնում եմ Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին իր թելեգրամյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ներկա եմ գտնվելու ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի եւ նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի եւ ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը»,-գրել է վարչապետը։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռը։ Մայիսի 20-ի առավոտյան նախագահական ուղղաթիռի ածխացած բեկորները հայտնաբերվել են իրանական Թավիլ գյուղի մոտ՝ Ադրբեջանի հետ սահմանից 30 կմ հեռավորության վրա։ Բոլոր ուղևորները, այդ թվում՝ երկրի նախագահն ու ԱԳ նախարարը, զոհվել են։ Իրանի հարևան որոշ երկրներ սուգ են հայտարարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել