Tert.am-ը գրում է․

Հուսամ դատարանին էլ հասկանալի էր, որ մեզ համար երբեք ինքնանպատակ չի եղել ինչ- որ մեկին հայհոյելը։

Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։

«Դա եղել է քննադատության մաս, հիմա դատարանը պետք է այս ընթացքում քննի, որ հասկանա, թե արդյոք այդտեղ կա հանցակազմ, թե ոչ։ Այդ հանգամանքներից ելնելով՝ մենք պետք է մնանք նորմատիվ լեքսիկայի շրջանակներում, որը բարդ է լինելու  երկրի այս իրավիճակում, բայց պետք է աշխատել»,- ասաց Սաղաթելյանը։ 

Նշենք, որ քիչ առաջ  Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազավեցին կալանքից, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվեց վարչական հսկողությունը

Երեք ամիս հաղորդումներ վարելու սահմանափակում է գործելու:

Հիշեցնենք՝  Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին և կալանավորվել են երկու ամիս ժամկետով 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել