Lurer.com-ը գրում է.
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հեքիաթի ժանր է համարում, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը կարող է հաջողել։
«Եթե հանկարծ ինչ-որ մի հրաշքով այս պրոցեսը հաջողի, ինչն, իհարկե, հեքիաթների ժանրից է, բայց, ամեն դեպքում, այդ պրոցեսի վերջնարդյունքը մեկն է՝ Հայաստանի Հանրապետության լուծարման հրամանագիր, ինչպես եղավ Լեռնային Ղարաբաղում»,- ԱԺ-ում ասաց Ալեքսանյանը։
Ըստ նրա՝ ՔՊ-ն դրանում 101, 150 ու 200 տոկոսանոց երաշխիք է տալիս։
«Աննորմալ է սպասել այլ բան մի քաղաքական շարժումից, որի լիդերը, բացի Ալիևի փաստաբանը լինելուց, այլ բան չի անում։ Հայաստանի իշխանությանը մեղադրել պատերազմ հրահրելու մեջ՝ կարող է անել միայն Ալիևի փաստաբանը»,- հավելեց ՔՊ-ականը։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=576021&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել