Մոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային զորավարժությունները, որոնց շրջանակում արևմտյան չափանիշներին համապատասխան ռազմական պատրաստության սեմինարներ են կազմակերպվում, հայտնել է Մոլդովայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Դրանց մասնակցում են ՆԱՏՕ-ի շուրջ 30 գործընկեր երկրի, այդ թվում Հայաստանի, Ադրբեջանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ուզբեկստանի, Եգիպտոսի, Հորդանանի Թագավորության, Բահրեյնի, Մարոկկոյի, Ղազախստանի, Պակիստանի, Թունիսի, Եգիպտոսի, Մալթայի, Աֆրիկյան միության (Գանա և Բենին), ինչպես նաև Մոլդովայի ազգային բանակի շտաբային սպաներ:

Regex 2024 շտաբային զորավարժությունները բաղկացած են ընթացիկ տարվա ընթացքում մի քանի սեմինարների կազմակերպումից: Առաջին սեմինարը տեղի է ունեցել փետրվարի 16-ից մարտի 1-ը, երկրորդը՝ 2024 թվականի ապրիլի 22-ից 26-ը։ Այժմ մեկնարկել է զորավարժությունների երրորդ սեմինարը:

Դրանք նպատակաուղղված են զորավարժությունների պլանավորման և անցկացման արևմտյան չափանիշներին համապատասխան զինվորականների պատրաստմանը, ճգնաժամային իրավիճակների կառավարմանը, բազմազգ միջավայրում ուժերի փոխգործունակության մակարդակի ամրապնդմանը և գնահատմանը:

Նշվում է, որ միջոցառումը կավարտվի մայիսի 24-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել