Մարդկային դեբիլիզմի յուրահատուկ մարմնացում հանդիսացող ՔՊ-ական Գրիգորյան Նարեկը, մեկնաբանելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից կազմակերպված հանրահավաքներին մեծաթիվ մարդկանց մասնակցության փաստը, որպես ցույցերի մարդաշատության հիմնավորում է մատնանշել մարդկանց ցանկության բացակայությունը՝ ապրելու օրենքի համաձայն: «Ոչ բոլորն են ուզում ապրել օրինական ու իրավական պետությունում»,-հայտարարել է «իրավական» Նարեկը:
Նարեկը փորձել է զարգացնել Նիկոլի՝ օրերս հայտնած այն միտքը, թե շարժումն առաջնորդում ու դրան հարում են նարկոբարոններ ու այլ հանցագործներ: Հարց է առաջանում՝ եթե նարկոբարոններն են կանգնած շարժման գագաթին, ապա ու՞ր է Նիկոլի իրավապահ համակարգը, որն այս օրերին զբաղված է փողոցներում մարդկանց խոշտանգմաբ: Դե թող բռնեն, այդ նարկոբարոններին տանեն քաղմասներ, հանրությունն էլ տեսնի ու ճանաչի բառիգներին: Հայաստանի քաղաքական դաշտում մի մարդ կա բառիգի համբավով՝ ՔՊ-ական Հովհաննիսյան Արթուրը, որին նախքան հեղափոխությունը ման էին տալիս քաղմասներով, իսկ հիմա այս գոյանքը Հայաստանի բախտը որոշողների շարքերում է գտնվում՝ միան իրեն հատուկ «նագլի» պահվածքով:
Հայաստանն օրինական ու իրավական երկի՞ր է այսօր: «Եփած հավի ծիծաղն է գալիս»… Բա իրավական երկրում այսքան շատ քաղբանտարկյալնե՞ր են լինում կամ էլ՝ հսկայական նարկոշրջանառություն: Թե՞ իրավական երկրներում պատերազմում իրենց կյանքը տված զինվորների ծնողներին են ստորացնում, երկրի ղեկավարն էլ 10000 ոստիկանով է արտաքնոց գնում…
Ոչինչ այս թյուրմացությունների վերջը մոտ է, այնքան, որ նույնիսկ իրենք էլ չեն պատեկարցում: