Հայկոյի հայտարարությունից կարելի է եզրահանգել, որ այս «կարկառուն» ՔՊ-ականն իրականում չի հասկացել, թե ինչի մասին է Սրբազան պայքարը: Հայկոն մնացել է 2018-ում, երբ «կոռուպցիա» կամ ասենք «բանան» բառերի անընդհատ արտաբերման շնորհիվ Նիկոլին հաջողվեց իշխանություն վերցնել՝ կարճ ժամանակ հետո գործնականում ապացուցելու, թե ինչ կարգի խաբեբա է ինքը:
Սրբազան շարժումը մի բանի մասին է «Արևմտյան Ադրբեջան» պրոյեկտի ռեալիզացումը կանխելու՝ նախագիծ, որն Իլհամը դրել է Նիկոլի վզին՝ չհանրայնացնելու Արցխախի վաճառքի ստացականը:
Սա՝մեկ: Երկրորդ՝ հարց՝ Հայկոյին՝ ի՞նչ է ասել ինստիտուցիոնալ անարդարություն առհասարակ: Կռուպիցա չկա՞, բա ինչո՞ւ էր ՔՊ-ական «Խոզը» իր հարցազրույցներից մեկում ստիպված խոստովանել, որ համկարգային կոռուպցիա, այնումաենայնիվ, Հայաստանում կա, իսկ ինքն էլ դրա դեմ անխոնջ պայքարի մարտիկն է՝ ի փառս Նիկոլի,բնկանաբար: Հիմա կոռուպցիան բազմադեմ է ու բազմաթիվ դրևորումներ ունի, որոնցից մեկն էլ ասենք նարկոկոռուպցիան է, որ սպառնում է հայ երիտասարդութանը ոչնչացնել: Կամ մի՞թե Հայաստանում է՛լ չկան օլիգարխներ, մի՞թե նրանցից որևէ մեկը վաճառել է իր ունեցվածքն ու բաժանել աղքատներին կամ գոնե դադարել է ֆինանսապես հովանավորել իշխանություններին: Նիկոլի կողմից քննադատված բոլոր օլիգարխները՝ մականունավոր, թե՝ առանց, այսօր գտվում են ՔՊ-ի գրպանում՝ զբաղվելով ասենք ֆեյքերի հավելյալ ֆինասավորմամբ՝ Նիկոլի պատիվը բարձր պահելու: Կամ ե՞րբ է Հայաստաում եղել այսքան մեծ թվով քաղբանտարկյալ, ե՞րբ են մարդկանց բանտել՝ սեփական կարծիքը հայտնելու համար…
Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել՝ փաստելու Կոնջորյան Հայկոյի ցինիկությունը, բայց դրա կարիքը, կարծում ենք, չկա, քանզի ցանկի ամբողջալան տարբերակին ծանոթ է յուրաքանչյուրը, ով վերջին տարիներին ապրել ու ապրում է «թազա» Հայաստանում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/585
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել