Արփոյի աչքին արդեն երևում է,նա ցնորվել է: Ինչո՞ւ: Վախեցած են, ոսկորները դողում են, և նույնիսկ հասարակ քամին կարող է Արփոյին ատոմային ռումբի պայթյունից առաջացող ալիք թվալ:
Փաստորեն՝ բոլոր այն մարդիկ, ոչրոնք օբյեկտիվորեն անհանգստացած են Տավուշում ծավալվող պրոցեսներից, ովքեր չեն ուզում՝ Հայաստանը մնա թուրքերին, Արփոյի համար ասոցացվում են «նախկինների» հետ: Ընդ որում՝ Արփոն հատուկ է փորձում կեղծել ու շարժմանը տալ քաղաքական երանգ՝ հույս ունենալով, որ կարող է հանրությանը վախ ներշնչել նախկինների ստվերի հանդեպ, իսկ մարդիկ էլ, չցանկանալով վերադառնալ անցյալ, էլի ստիպված աջակցեն Նիկոլին՝ թեկուզ թուրքի հարճ դառնալու տեսլականի դիմաց:
Հարց է առաջանում՝ շարժումը որպես քաղաքական որակել փորձող արփոները մինչ այս պահը լսե՞լ են որևիցե քաղաքական պահանջ տավուշցիներից, մեկը հայտարարե՞լ է, որ ասենք պահանջում է Նիկոլի հրաժարականը: Պահանջը մեկն է՝ դադարեցնել միակողմանի զիջումների հիման վրա սահամանգծումը, որի պատճառով Տավուշի գյուղերը սկսելու են հայաթափվել: Եթե ՔՊ-ի փոխարեն այլ իշխանություն իրականացներ նման սահամանագծում, նման պահանջ այդ իշխանության առաջ էր դրվելու: Ի՞նչ կա այստեղ չհասկանալու:
Արփոն զգում է՝ հողը ոտքերի տակից գնում է, դրա համար էլ ցնորվել է:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/573
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել