Hraparak.am-ը գրում է.

Էս հերոսական, էս ամուր, պինդ, ուժեղ ժողովրդին էս ի՞նչ են ուզում սարքեն, ուզում են սարքեն իրենց նման։ Այո, իրենց նպատակն այն է, որ բոլորիս սարքեն իրենց նման, բայց չի ստացվելու, արժանապատիվ հայը կանգնելու է իր հողի ու ջրի համար, իր հայրենիքի համար, իր պատվի, արժանապատվության համար։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Հենց հիմա Ադրբեջանում բացել են Արևմտյան Ադրբեջանի մեդիակենտրոն, ի՞նչ եք կարծում, դա պատահական են բացել, հա՞։ Հետո էլ ասելու են՝ դե եկեք Վարդենիսից մի 23 գյուղ հանձնենք, 7 օր կրակոց չի լինի, բայց 8-րդ օրվանից սկսած արդեն չենք երաշխավորում, սա ի՞նչ է, հո գժանոց չի։ Մարդ էլ կա ասում է՝ հավատում եմ։ Ինչին ես հավատում, դե հավատացեք, ի՞նչ ասեմ։ Ես ուզում եմ մի հատ իրեն հավատացող գա, խոսենք հետը։ Ասենք՝ այ ցավդ տանեմ, էսքանից հետո ինչին ես հավատում։ Ինչին եք հավատում, սիրելի հայրենակիցներ։ Կամ որ հավատում եք, մի հատ գնացեք տեսեք՝ Կիրանց ինչ է կատարվում, խնդրում եմ ուղղակի։ Թող գնան Կիրանց, տեսնեն՝ մարդիկ ոնց են ապրում, որ իրենց ապագան պատկերացնեն։ Անգամ չենք կարում գնանք հարևան Վրաստան, անկեղծ եմ ասում՝ չեմ կարում գնամ։ Ամաչում եմ, ադրբեջանցիները հավաքվում են ի պաշտպանություն այս իշխանությունների միտինգ են անում, բա սա գետինը մտնելու բան չի՞։ Շատ մեծ հաջողություն են արձանագրել, ամբողջ ադրբեջանական, թուրքական համայնքը համախմբել են իրենց շուրջ»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել