News.am-ը գրում է.


Եթե Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի առաջնորդն է, ինչո՞ւ է գալիս Երեւան, գալիս է Երեւանը գրավելո՞ւ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

«Այնտեղ իշխանություններ կան, իրեն բացատրել են, որ սահմանազատում պետք է լինի եւ մենք պետք է ունենանք պետական սահման: Իսկ, որ ինքն ասում է՝ որտեղ մեր զինվորի ոտքն է, այնտեղ է մեր սահմանը, դա շատ վտանգավոր թեզ է: Որովհետեւ 200 քկմ մեր տարածքում կանգնած են ադրբեջանցի զինվորներըմ, ուրեմն, ըստ իր ասելու, մենք պետք է ձեռք քաշենք այդ 200 քկմ-ից:

Մենք համաձայնեցրել ենք Ադրբեջանի հետ, որ պետք է սահմանազատում կատարենք 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն: Մենք այդ սահմանների տերն ենք, որոնք մեր տարածքներն են»:

Հարցին՝ ո՞ր քարտեզներով է իրականացվում սահմանազատումը, նա պատասխանեց. «1991 թվականի քարտեզներով, որի հիմքը 1976 թվականի քարտեզներն են: Ադրբեջանը համաձայնել է, որ մենք գնում ենք սահմանազատման Ալմա-Աթայի հռչակագրով նախատեսված քարտեզներով»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Նա հավելեց, որ պետության կործանման վտանգը որոշակի չափով թուլացավ, որովհետեւ իրենք Տավուշից արդեն դուրս են եկել, գալիս են Երեւան՝ միտինգների:

«Եթե պատերազմը սկսվեր, մենք տուժելու էինք: Այնտեղ նորից կգային ռուսական սահմանապահներ կկանգնեին, մենք կդառնայինք Ռուսաստանի մի գուբերնյա, կվերջանար Հայաստանը իր անկախությունն էլ հետը: Հիմա Բագրատ Սրբազանը գալիս է Երեւան, այսինքն Տավուշում իրենց կողքը մարդ չհավաքվեց, ժողովուրդը ոտքի չկանգնեց, պատերազմ չարեց:

Հիմա գալիս է Երեւան, ո՞վ է իրեն ողջունում եւ դիմավորում: Միանում է Վանեցյանը, Արշակ Կարապետյանը, ինչքան Ռուսաստանում գտնվող փախստականներ կան, բոլորը ողջունում են իրեն: Իր կողքը կանգնած է «Հայաստան» խմբակցությունը: Այսինքն Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ իրենց մանկլավիկներով իրեն ողջունում են եւ ուղեկցում են: Այդ նույն մարդիկ այսքան տարի փողոցներում են, ձմեռը գալիս են ներս, ամառը գնում են փողոց;

Հիմա եթե այդ մարդիկ չեն կարողանում ժողովուրդ հանեն փողոց, Բագրատ Սրբազանն ո՞վ է, Վարդան Մամիկոնյանն է, ով է, որ ժողովրդին կարողանա համախմբել: Ին քը հոյակապ հեղինակություն ուներ Տավուշի մարզում, ժողովուրդն ընդունում էր իրեն, սիրում էր որպես Տավուշի թեմի առաջնորդ:

Բայց հիմա այդ դեպքերից հետո լսեք, թե մարդիկ ինչե՞ր են խոսում: Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ: Հիմա, որ արդեն լսել է, որ կարող է վարչապետ դառնալ, իրեն խաբելու են, գցեն: Այն մարդիկ, որոնք իրեն ասել են՝ ոտքի ել, որ կոչ էին անում, թե եկեղեցին մեր կյանքի կարեւոր օղակներից մեկն է, ինքն էլ պետք է միջամտի»,- հայտարարեց Գագիկ Մելքոնյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել