Անդոնի պատասխանից բխում է, որ այն պրոցեսը, որն ընթանում է հիմա, իրականում ոչ թե լուծում, այլ է՛լ ավելի է խորացնում Հայաստանի սահմաների խնդիրը: Փաստացի ստացվում է հետևյալը՝ Իլհամը նաղդով վերցնում է Հայստանի տարածքները, այսինքն՝ այն հատվածները, որտեղ ադրբեջանական զորքն առաջ չի եկել՝ չպարտավորվելով հետ գնալ այն տարածքներից, որոնք գրավել է վերջին տարիներին: Ասնեք Սև ճի հատվածը, Ջերմուկի հարակից տարածքները ոչ ոք չի պատրաստվում հանձնել Անդոնին: Ընդ որում՝ վերջերս Իլհամն ինքն էր խոստովանել, որ դեմարկացիան կարող է տասնամյակներ տևել, քանի որ, ըստ նրա, տեղանքը բավական բարդ ռելյեֆ ունի: Այլ կերպ ասած՝ կրկին ականատես ենք դառնում Հայաստանի միակողմանի զիջումների, որոնց արդյունքում քանդվելու է պաշտպանական գիծը՝ տալով Իլամին լավ շանս՝ հարմար պահի մի հարվածով գրավելու Երևանը:
Հետևաբար՝ սա ոչ թե դեմարակցիա է, ինչպես մատուցում է Անդոնը եթերներից, այլ՝ շարունակական կապիտուլյացիա՝ քողարկված խաղաղության մասին անհիմն լոլոներով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/552
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել