Armenpress.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունը  մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացումն ապահովելու համար ընդհանուր առմամբ 592 միլիոն 239.5 հազար դրամ հատկացնելու որոշում ընդունեց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Կառավարության մայիսի 2-ի նիստում ընդունված որոշմամբ հատկացվող գումարի շրջանակներում իրականացվելիք ծրագրերի արդյունքում լուծում կտրվի մարզային և համայնքային նշանակություն ունեցող հիմնախնդիրներին, ինչպես նաև կապահովվի ՀՀ վարչապետի կողմից 2023 թ. ընթացքում տրված մի շարք հանձնարարականների կատարումը:

Ծրագրերն առնչվում են սպորտի, կրթության, մշակույթի և ճանապարհաշինության ոլորտներին, ինչպես նաև ուղղված են ենթակառուցվածքների բարելավմանը: Ըստ այդմ առաջարկվում է՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից  Արարատի մարզպետի աշխատակազմին հատկացնել 131 միլիոն 646.2 հազար դրամ, Արմավիրի մարզպետի աշխատակազմին՝  27,051.9 հազար դրամ,  Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին՝ 79,983.7 հազար դրամ,  Լոռու մարզպետի աշխատակազմին՝ 54,166.5 հազար դրամ, Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ 227,878.6 հազար դրամ, Սյունիքի մարզպետի աշխատակազմին՝ 59,012.2 հազար դրամ և  Տավուշի մարզպետի աշխատակազմին հատկացնել 12,500.4 հազար դրամ:

 Մասնավորապես, գումար կհատկացվի Արարատի մարզի Արտաշատ քաղաքի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի աշխատանքներն ավարտելու և մարզադաշտի համար լուսարձակներ ձեռքբերելու նպատակով, Լոռու մարզի Տաշիր քաղաքի 5 վնասված բնակելի շենքերի տանիքների վերակառուցման և վերանորոգման աշխատանքների համար,  Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Ադելյան 5 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի հարակից տարածքի ինժեներաերկրաբանական հետազոտման աշխատանքների իրականացման նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել