Միայն էս պատմութո՞ւնը… Բա Արցա՞խը: Չէ՞ որ թուրքը հասել է փաստացի Իջևան ոչ միանգամից, նա աչք է տնկել Գեղարքունիքի ու Արարատի վրա, ոչ մեկ օրում կամ հանպատրաստից: Այն, ինչ որ կատարվում է հիմա Տավուշում, հետևանք է Արցախի կորստի՝ կորուստ, որ նիկոլական դավադրության ուղիղ հետևանք է կորուստ, որն իր մասշտաբներով ուղղակի տիեզերական է:
Փաստորեն՝ թուրքին հող տալն է Հայաստանի լեգտիմության, անկախության երաշխքն ու սուվերենության միակ օրինական հիմքը, հա՞: Իսկ հնարավո՞ր է, որ Արցախը պայմանավորված պատեազմով թուրքի գրպանը գցելն ու դրանից հետո այն եվրոպաներում Ադրբեջանի տարածք ճանաչելու թաքուն նպատակը հենց վատ երաշխավորից ազատվելն է՝ ռուսներից: Գործել ինքնասպանութուն, միայն թե կարողանալ բավարարել Արևմուտքի աշխարհաքաղաքական ցանկությունները՝ փոխարենը ստանալով իշխանությունը պահպանելու երաշխիք: Մյուս կողմից՝ իսկ Իլհամը երաշխավորո՞ւմ է, որ նույնիսկ այս դեպքում Հայաստանը որպես միջազգային իրավուքի լեգիտիմ սուբյեկտ է ճանաչելու, թե՞ ուղղակի «կուտ է տալիս» տխրահռչակ Էլչիբեյի դիմագծերով իր սեքս ստրուկին՝ անարյուն Հայաստանը կլանելու: Հենց սա էլ տեղի է ունենում վերջին տարիներին:
Ռուսներից ազատվելով՝ Հայաստանն ինքնիշխանություն ձեռք չի բերելու, այլ հայտնվելու է Բաքվի վասալի ու Էրդողանի հարճի կարգավիճակում, որի նախանշանները դեռ էս գլխից են երևում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/548
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել