Armenpress.am-ը գրում է.

ՀՀ կառավարության որոշմամբ պետբյուջեից 48,477 մլրդ դրամ կհատկացվի ԼՂ-ից տեղահանված անձանց  ապրիլ-դեկտեմբեր և նախորդ ամիսների համար ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Կառավարությունն այս մասին որոշում ընդունեց մայիսի 2-ի նիստում։

Հատկացվող գումարի շրջանակներում համապատասխան ժամանակահատվածի համար ամսական 50000 դրամ կամ 10000 դրամ աջակցություն կտրամադրվի շուրջ 106000 մարդու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել