Hraparak.am-ը գրում է․
Ազատ գյուղի զինվորական կացարանում այրված զինծառայողների ծնողներն ու հարազատները հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության շենքի դիմաց։
«Եթե ինքը իր էշ հալով մարդկանց էշի տեղ է դրել, դա դեռ չի նշանակում, որ մարդիկ իրեն հավատալու են, իր ասած վարկածին։ Այսօր գործը մտել է դատարան, բայց դատարանում մենք ի՞նչ ենք տեսնում, պաշտոնական վարկածը առաջ տանելուց բացի ի՞նչ է արվում։ Դատարանն էլ, մնացածն էլ ժամանակ են ձգում մեր ու ժողովրդի աչքերին թոզ փչելու համար»,- քիչ առաջ ասաց հարազատներից մեկը։
«Ձգում են, որ որոշ ժամանակ անց ասեն՝ դե դատ էլ ա եղել, նախաքննություն էլ է եղել, ամեն ինչ էլ եղել է։ Կասեն՝ հարցաքննվել են թե տուժողները, թե վկաները, թե մեղադրյալները ու պաշտոնական վարկածից բացի այլ վարկած այդպես էլ առաջ չի եկել։ Բայց համոզված ենք, որ հաստատ տենց չի եղել։ Մենք ինչ վարկած, ինչ փաստարկ դնում ենք դիմացները, նրանք շատ հանգիստ դրանք շրջանցում են։ Միայն ու միայն խոսում են պաշտոնական վարկածից»,- ասաց նա։