Այսպիսով՝ Անդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ, քանի որ ամեն անգամ կարելի է վերականգնել: Այսպիսով՝ Անդոնը մոտավորապես առաջարկում է երևանյան ասֆալտի տարբերակը, երբ մի քանի ամիսը մեկ նոր փռված ասֆալտը հողից պոկվում է, ինչին հաջորդում է դրա անվերջ վերականգնումը՝ ՔՊ-ականների համար դրանից բխող դրական նյութական հետևանքներով:
Ինչ վերաբերում է հակազդեցությանը՝ ադրբեջանցիների գազատարը պայթեցնելուն, որի մասին իբր ակնարկել է Անդոնը, ապա դա նույնքան մեծ ֆանտազիա է, որքան էր համապատասխան ակնկալիքը 44-օրյայի ժամանակ: Պայթեցնող էին, թող այն ժամանակ պայթեցնեին ու ստիպեին միջազգային հանրությանը սանձել Իլհամին: Բայց ինչպե՞ս պայթեցնեին, եթե անգլիական թագի շահերի ջատագով պաղպաղակ ուտող մարդն անձամբ էր հսկում ադրբեջանական էներգակիրների ապահով ու անվտանգ մատակարարման ընթացքը՝ երաշխավորելու համար դրա անընդհատութունը:
Անդոնը թքած ունի, թե ինչ հետևանքների կարող է հանգեցել տավուշյան արկածախնդրությունը. նրա հույսը Իլհամի չեղած խաղաղասիրությունն է: Նրա համար կարևորն իշխանությունը պահելն է, իսկ դա հնարավոր է միայն թուրքերի ցանկութունները կյանքի կոչելու միջոցով, ինչն էլ հենց հիմա արվում է՝Հայաստանի ապագան կործանելով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/513
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել