ArmLur.am-ը գրում է․

Իրավիճակը սարսափելի բարդ է, այն, ինչ մենք ամիսներով, օրերով մտածում էինք, շոշափելի իրականություն է դարձել. նահանջել է մեր դիրքերից մեր զորքը: Այս մասին Տավուշի մարզի Կիրանց գյուղում ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Արդեն իսկ ասում են, որ ադրբեջանական դրոշ է ծածանվում մեր դիրքերի վրա: Ես չեմ տեսել իմ աչքով, բայց այդպես ասում են, վստահաբար տեսել են մարդիկ:

Հասկանում եք՝ ինչ հոգեկան ցնցումների մեջ են մարդիկ, չարիքից պարտված լինելու զգացում մեջ է մեր ժողովուրդը: Այ պայքարը ճշմարտության եւ արդարության մասինէ եւ այն պետք է հաղթանակի: Այլ տարբերակ չունենք:

Զավեշտալի վիճակ է, զորքը բացում է դռները հակառակորդի առջեւ եւ ժողովուրդը պայքարում է իր ոստիկանության ու իր զորքի դեմ, ասում է՝ դռները մի բացեք: Պատմության մեջ միշտ հակառակն է եղել: Սա ուրացման եւ ստին ծառայելու գործընթաց է»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել