Այս ուղերձը նման է վերադաս-ենթակա հարաբերությունների բնույթից բխող լոլոյի: Ինչո՞ւ լոլո: Լոլո, քանի որ այն ամբողջությամբ կտրված է իրականությունից. մեկը լինի՝ հարցնի՝ այդ ինչպե՞ս է Գռզոյի Վահագն իր ունակությունները ծառայեցնում Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությանն ու սպասարկմանը, տարեկան բյուջեից մի քանի միլիոն դոլար անտեղի մսխելո՞վ, շնորհավորական ուղերձներ հղելո՞վ, թե՞ անիմաստ դրսերում թրև գալով:
Այս հրցին պատասխանելու համար նախ պետք է հասկանալ՝ ինչ է նշանակում ազգային կամ պետական շահ՝ Նիկոլի համար: Նիկոլի համար պետության շահը Հակոբյան Աննայի ու Մեհրիբանի շահն է ընդամենը: Այո՛, այս իմաստով Վահագը լիովին կատարում է իր ճիտին պարտքը՝ բարեկեցիկ կյանքի դիմաց սպասարկելով Նիկոլի շահերն այն կարգավիճակում, որը նրան բաշխել է Գռզոն՝որպես շնորհակալություն 90-ականերին քաղաքապետ եղած ժամանակ իր հանդեպ դրսևորած բարի վերաբերմունքի: Որևէ մեկը կա՞ երկրում, որ Վահագին լիարժեք սուբյեկտ կհամարի:
Վահագը Նիկոլի օբյեկտն է՝ տեղադրված Բաղրամյան 26-ում, այն դակիչ մեքենան, որն անհրաժեշտ է՝ այս թատրոնին գոնե ինչ-որ լեգիտիմ երանգ հաղորդելու:
Իբր պետություն եքն, իբր պրեզիդենտ ունենք…
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/507
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել