Հարց է առաջանում՝ ո՞րն է դրա գինն իրականում: Խնդիրն այն է, որ Բաքուն, ինչպես հայտնի է, կազմել է արցախյան առաջին պատերազմում իր դեմ հյուսիս-արևելյան ճակատում կռիվ տվածների ցուցակ՝ բաղկացած բազմաթիվ հայորդիներից՝ պահանջ ներկայացնելով որպես ռազմական հանցագործներ նրանց հանձնել իրեն: Այսինքն՝ բազմաթիվ տավուշցիներ հենց հիմա կանգնել են նույն Վագիֆ Խաչատրյանի ճակատագրին արժանանալու վտանգի առաջ: Սեղանի շուրջ Բաքվի հետ ձեռք բերած պայմաանվորվածությունների շրջանակը շոշափե՞լ է նաև այս հարցը, թե՞դա թողել են հետոյի համար: Չէ՞ որ Բաքուն այդ խնդրում ունի սկզբունքային դիքորոշում, իսկ Նիկոլը պատրաստ է սեփական հետույքն էլ տալ թշնամուն, միայն թե իշխանությունը չկորցնի:
Այնպես որ՝ եթե Նիկոլին հաջողվեց գործը մինչև վերջ տանել, թուրքերը սկսելու են մարդկանց գերեվարել, գողանալ ու սպանել, եթե, իհարկե, Նիկոլն իր «հալալ» ձեռքով նրանց թշնամիներին չհանձնի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/500
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել