Իսկ Նիկոլի պետությունում այդ սկզբունքը հարգվո՞ւմ է... Օրինակ՝ Նիկոլի պարագայում լրջագույն կասկածներ կան այդ հարցում: Մասնավորապես՝ հարց է առաջանում, եթե Նիկոլը, որը մյուսների համար պետք է օրինակ հանդիսանա, հարգում է ու ընդունում է Ռուստամիկի մատանշած սկբունքը, ինչո՞ւ է ասենք Տավուշ մեկնելիս տասնյակ ամենագնացներով երթևեկում, վախենում է, որ ճանապարհին կբռնեն ու կչոքցնե՞ն, թե տուրք է տալիս իր փռասիրությանը՝ սեփական անձը ֆետիշացնելով: Միայն Նիկոլի ֆրֆռալու վրա տարեկան տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր դոլարներ են մսխվում, ինչ է թե Աննայի մարդն իրեն կարող ու ապահով զգա՝ հաղթահարելու հոգեբանական կոմպլեքսները:
Կամ մի՞թե պետական միջոցների անհարկի մսխում չէ ասենք պրեզիդենտ Խաչատչրյան Վահագին տարեկան միլկիոնավոր դոլարների հատկացումը:Թե ինչ է անում այդ մարդը Բաղրամյան 26-ում, դեռ ոչ մեկին հայտնի չի դարձել՝ բացի Նիկոլի որոշումները դակելուց ու նրան հանցակից դառնալուց: Կամ եթե պետական փողերը խնայելն այդքան կարևոր է, ինչո՞ւ է Ավինյան Տիկոն միլիարդավոր դրամների պարգևավճար բաժանում իր ենթակնաերին՝ փորձելով «կառմիտ» անելու միջոցով նրանցից իրեն հավատարիմ սուբյեկտներ կերտել:
Հայաստանը երբեք այսքան մեծ թալանի չի ենթարկվել, որքան այսօր, ու այդ ամենը՝ Նիկոլի «ադաբրյամսով», իսկ թե իրենց ուղերձներում ինչեր են գրում ռուստամիկները, ոչ մեկին չի հուզում, քանի որ բոլորն էլ գիտեն՝ ինչ է կատարվում իրականում, ինչպիսի տրիլիոններ են ստվերում շրջանառվում ու ովքեր են այդ փողերի իրական տերերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել