ArmLur.am-ը տեղեկացավ, որ Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ գիշերը փակել են միջպետական ճանապարհը՝ համաձայն չլնելով միակողմանի զիջումներին:
Տեղեկացնենք, որ տարածքները Ադրբեջանին հանձնելու հետեւանքով վտանգվելու է Բաղանիսը եւ այլ գյուղեր:
Ոսկեպարի բնակիչներն էլ են միացել գիշերը հավաքվածներին ու հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել, և չէր ասել ոչինչ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի պարտվողական որոշման մասին:
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը գիշերն այնտեղ էր, ArmLur.am-ին պատմեց, որ մարդիկ վճռական են, չեն հանձնելու իրենց բնակավայրերից ոչ մի սանտիմետր և որ Նիկոլ Փաշինյանը ստել է:
Նյութի աղբյուր՝ https://armlur.am/1360727/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել