Գիշերը Բաղանիսի «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ թեժ էր


11:49 , 20 ապրիլ, 2024

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ գիշերը փակել են միջպետական ճանապարհը՝ համաձայն չլնելով միակողմանի զիջումներին:

Տեղեկացնենք, որ տարածքները Ադրբեջանին հանձնելու հետեւանքով վտանգվելու է Բաղանիսը եւ այլ գյուղեր:

Ոսկեպարի բնակիչներն էլ են միացել գիշերը հավաքվածներին ու հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել, և չէր ասել ոչինչ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի պարտվողական որոշման մասին:

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը գիշերն այնտեղ էր, ArmLur.am-ին պատմեց, որ մարդիկ վճռական են, չեն հանձնելու իրենց բնակավայրերից ոչ մի սանտիմետր և որ Նիկոլ Փաշինյանը ստել է: