ՔՊ-ական Մելքոնան Գագոն հայտարարել է, թե ընդդիմությունը չունի իշխանության գալու շանս, քանի որ ժողովուրդն ամեն ինչ հասկանում է, ժողովուրդն «ազատության համը տեսել է»: Ըստ Գագոյի՝ եթե ընդդիմությունը վերցնի իշխանությունը, Հայաստանը դառնալու է ՌԴ-ի ծայրագույն գավառը, մինչդեռ նույն Արցախի հետ կատարվածը փաստեց, որ ՌԴ-ն չի կարողանում լինել անվտանգության երաշխավոր:
Գագոն մի կողմից՝ Արցախում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը բարդել է Մոսկվայի վրա՝ լվանալով Նիկոլի երեսը, ինչը պարզ անբարոյականություն է, մյուս կողմից՝ փորձել անհիմն վախ ներշնչել հանրությանը, թե իբր իշխանափոխության դեպքում Հայաստանը կարող է արժանանալ Արցախի ճակատագրին մի դեպքում, երբ ակնհայտ է, որ եթե ոչինչ չփոխվի, Երևանը շուտով դառնալու է Խանքենդի-2. Արևմուտքի խոստացած մի քանի հարյուր միլիո՞նն է Հայաստանը փրկելու, թե՞ ԱՄՆ-ի տված շտապօգնության մեքենաները, որոնց մասին խոսել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպպանը «Ազատության» եթերում:
Մելքոնյան Գագոն միաժամանակ այլասերել է «ազատություն» հասկացությունը, որն ամենանվիրականն է ժողովուրդների պատմության մեջ՝ համարվելով բացարձակ արժեք: Գագոն պնդում է, թե ժողովուրդը տեսել է «ազատության համը» մի դեպքում, երբ ժողովուրդն ընդամենը համտեսել է Նիկոլի արնահամ մորուքը՝ բազմահազար զոհեր տալով: Նիկոլը ոչ թե հայերին, այլ Իլհամին է պարգևել ազատության համը՝ Ստեփանակերտը սարքելով թշնամու ոտքի կոխան Խանքենդի:
Իլհամից բացի թերևս մեկ էլ գագոներն են առել ազատության համը՝ պահպանելով ու ավելացնելով տարիներով թալանածը: