Ի թիվս այլ հերյուրանքների Նիկոլն ԱԺ ամբիոնից մի շատ վտանգավոր հայտարարություն է արել՝ ջուր լցնելով հայ ժողովրդի թշնամիերի ջրաղացին. ասել է, որ հայոց պատմությունն աղավաղված է, և այսուհետ իրենք են պատրաստվում գրել այն՝ ունենալու ոչ թե հորինածին, այլ իրական պատմություն: «Այսօր մենք ենք գրում մեր պատմությունը, որովհետև մենք պատմություն գրել էլ չգիտենք, որովհետև մեզ թույլ չեն տվել մեր պատմությունը գրել, ասել են մենք կգրենք, կտանք, կարդացեք, անգիր արեք և պատմեք…: Էն մեծանունները, որ դնում եք, էդ բոլոր մեծ անունները ուղիղ կապով կապված են կայսրության հետ և կայսրության սոցիալ հոգեբանության և ավանդույթի մեջ են»,-հայտարարել է ԱԺ ամբիոնից մեծանուն պատմագիր դառնալու փորձեր անող Նիկոլը՝ հավելելով՝ իրենք են այսօր գրում մեր պատմությունը, հենց ԱԺ դահլիճում է պատմությունը ստեղծվում, կերտվում:
Գիտե՞ք՝ ով է կասկածի տակ դնում հայոց մեծ պատմագիրների հայտնած ճշմարտություններն ու ասենք հայ ժողովրդի ծագումնաբանության մասին հայտնի իրականությունը: Թուրքը: Նիկոլին լսելիս տպավարություն է ստեղծվում, թե լսում ես ոչ թե Հայաստանի ղեկավարի, այլ ասենք BAKU TV-ով հեռարձակվող ինչ-որ հակահայկական հաղորադման վարողի, որը փորձում է ապացուցել, թե հայերն իրականում քոչվորեր են, իսկ Երևանն էլ մերձկասպյան թաթարների պատմական մայրաքաղաքն է՝ զավթված վաչկատուն հայերի կողմից:
Նիկոլն ակնհայտորեն ցանկանում է դեկապիտացիայի ենթարկել հայությանը՝ բոլորիս գլխում անասնակեր լցնել, ինքնությունից զրկել: Նիկոլը թուրքերի համար լուծում է կարևորագույն քաղաքական հարց՝ լեգիտիմացնելու ապագայում Երևանի նվաճումն ու հայերին Կովկասից քշելու թուրքական ծրագրերը:
Բայց հայերն այս իրավիճակում այլընտրանք ունեն՝ Նիկոլին իշխանությունից քշելը, իսկ եթե չհաջողվի, շուտով դառնալու ենք թուրքերի եվնուխները՝ անդամահատված: