Գռզոն ԱԺ-ում միտք է հղացել՝ առաջարկելով հոգալ արցախցիների բնակարանային կարիքները: «ՀՀ-ում կան անավարտ շենքեր և շինություններ, բնակարանի տեսքով կառույցներ, սովետական ժամանակ կոչվում էին Այգեգործական ընկերություններ, և գործարանները տալիս էին տարածքներ, իսկ մարդիկ կառուցում էին: 30 տարի է՝ դրանց մեծ մասն անավարտ վիճակում են: Հիմա առաջարկում եմ դրանց մի մասը, որը որ հարմար է, տրամադրենք ու հարմարացնենք Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց»,-առաջարկել է Գռզոն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մկրտչյան Նարեկին:
Սկզբունքորն Գռզոն վատ միտք չի առաջարկել. առաջարկը և՛ պրակտիկ է, և՛ մարդսիրական իմաստով ողջունելի: Բայց հարց է առաջանում՝ որքանո՞վ է իշխանություններին ձեռնտու արցախցիներին խրախուսելը՝ մնալու Հայաստանում, եթե հայտնի է, թե ինչ վերաբերմունք ունի Նիկոլը թե՛ արցախցինեի, թե՛ Արցախի պետական ինստիտուտների հանդեպ: Նիկոլի քաղաքական շահերից չի բխում որևէ արցախցու գոյություն Հայաստանի ներսում, ուստի կարծել, թե Գռզոյի առաջարկին ընթացք կտան, կլինի միամտություն:
Իսկ Գռզոն անկե՞ղծ է, թե՞ ընդամենը փորձում է մարդասեր կամ արցախասեր թվալ՝ սեփական իմիջին դրական երանգ հաղորդելու համար: Հաշվի առնելով, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, հարցի պատասխանն ինքնըստինքյան պարզ է:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/464
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել