Փորձելով արդարացնել Պրահայում Նիկոլի կողմից Արցախը որպես Ադրբեջան ճանաչելու փաստը՝ ՔՊ-ական Մելքոնյան Գագոն հղում է արել ՌԴ նախագահ Պուտինին ու պնդել, թե Պուտինն էլ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ու չկա մեկը, ով կասի՝ Արցախն Ադրբեջանի կազմում չէ: Միաժամանակ Գագոն պնդել է, թե Հայաստանի բոլոր ղեկավարները երբեք չեն հայտարարել, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չէ՝ գիտացելով, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում:
Եթե իրականությունը խեղաթյուրող Գագոն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն այսքան նվիրված մեկն է, ինչը ենթադրում է նույնպիսի նվիրվածություն նաև նրա քաղաքական թիմի մյուս անդամների պարագայում, ապա ինչո՞ւ Նիկոլը սանձազերծեծ պատերազմ՝ Արցախի ինքնիշխանության համար պայքարի քողի տակ: Կամ ինչո՞ւ էր հայտարարում, որ իրենց իշխանությունը հանձնառու է Արցախի պայքարը մինչև վերջ տանելու հարցում հենց ԱԺ-ում:
Կամ ի՞նչ է նշանակում Պուտինին հղում անելն ու այդ հիմքով ապացուցելը, թե Արցախն Արդբեջան է և վերջ: Պուտինը Նիկոլից ավելի հայ պետք է լինի՞, ՀՀ քաղաքացիները Պուտինի՞ն էին 2018-ին ՀՀ-ում իշխանության բերել, Պուտինի՞ն էին պատվիրակել Արցախի հարցը այսպես մաղբուն չանել, թե՞ Գագոյի անթրաշ շեֆին: Եթե Արցախն Ադրբեջան էր և վերջ, է՛լ չինչո՞ւ էր Գագոն պատերազմի օրերին «լայվ» մտնում ու հայտարարում՝ թշնամուն ոչինչ չունեն զիջելու ու պայքարելու են մինչև վերջ:
Հա, փաստորեն՝ Գագոն ստոր ցինիկություն էր անում՝ իր ու իր թիմի իրական նպատակները քողարկելով: