Վարդապետյան Աննայի պուճուր ընկերուհի Մանասյան Անոն, որ Նիկոլի գրպանում ընկերուհու միջնորդությամբ ՄԻՊ է աշխատում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե Սամսոնյանի և Սաղաթելյանի դեպքով ոստիկանների ոչ իրավաչափ գործելու մասով, «վիդիտե լի», ունեցել են կասկածներ՝ ՄԻՊ մանդատի տեսանկյունից պարզբանումներ պահանջելով իրավապահներից, և եզրահանգումների կգան միայն այն բանից հետո, երբ կստանան Ոստիկանությունից պարզաբանումներ:
Փաստորեն՝ Անոն դեռ կասկածի տակ է դնում Սամսոնյանի ու Սաղաթելյանի նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման արձանագրված փաստը՝ չհավատալով ո՛չ իր «սիրուն» աչքերին, ո՛չ է՝լ մեծ ականջներին:
Հարց՝ այդ դիմումը, որ ակնհայտորեն ունի հույժ ձևական բնույթ, ինչ-որ բա՞ն է փոխելու, այս երկրում Մանասյան Անոյի օրոք ՄԻՊ-ը որևիցե արդյունք գրանցե՞լ է, կա՞ մի այնպիսի օղակ, որը հաշվի է նստել Անոյի կարծիքի հետ՝կարծիք, որի ձևավորման գործում իր անուրանալի ներդրումն է բերում Նիկոլը՝ հանձնարարելով Անոյին լեգիտիմացնել բռնապետությունը:
Սամսոնյանի ու Սաղաթելյանի գործով մեղավորները կանգնելու են դատաանի առաջ միայն իշխանափոխությունից հետո, որը, հուսանք, յոթ սարի հետևում չէ: