Դուրս է գալիս՝ Հայաստանի տարածքը կամ սահմանները միջազգայնորեն ճանաչված չե՞ն: Այդ դեպքում ինչո՞ւ է Նիկոլը ՀԱՊԿ-ի վրա անընդհատ մուննաթ գալիս, թե անտարբեր են Հայաստանի սահմանների շուրջ տիրող իրավիճակի նկատմամբ: Եթե ՔՊ-ն չգիտի՝ որն է Հայաստանի սահմանը՝ սպասելով Իլհամի իշմարին, ի՞նչ բարոյական իրավունքով է Նիկոլը նեղանում օտարներից:
Փաստորեն՝ Վաղոն էլ չգիտի՝ որոնք են Հայաստաի կոնկրետ սահմանները: Չիմանալու հետևանքո՞վ է, որ մոռացության է տրվել Բաքվի կողմից բռնազավթված հսկայական տարածքների փաստը: Կամ Իլհամն է ու որոշում է դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը ձգձգել տասնամյակներով, ի՞նչ է, տասնամյակներ ի վեր Հայաստանի սահմանները զո՞ւրկ են լինելու կոնկրետությունից: Կամ ի՞նչ է նշանակում Վաղոյի այն պնդումը, թե ընդդիմության տեղեկատվական տեռորն է պատճառը, որ հանրության մոտ ստեղծվում է տպավարություն, թե Հայաստանից գյուղեր են հանձնվում: Եթե ինֆորմացիոն տեռորն է պատճառը, այդ դեպքում ի՞նչ էր շինում բոլորովին վերջերս Նիկոլը Տավուշում, որտեղ, ասում են, նրան չափազանց սառն են դիմավորել ու հասկացրել, որ թուրքին հող չունեն հանձնելու:
Վաղոների համար 29800-ը խիստ վերացական մի բան է, իսկ որպեսզի դառնա կոնկրետ, հիմա փորձում են Իլհամից մուրալ «կադաստրի թուղթ»՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելով յուր ստորաքարշությունը: Կա՞ աշխարհում մի նորմալ երկիր, որն իր էքզիստենցիալ թշնամու կամքից կախյալ է համարում սեփական սահմանների հարցը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/432
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել