«3-րդ զրույցը պետության մասին. տարածք» անունը կրող իր տիկտոկյան հերթական «լայվի» ընթացքում արձանագրելով, որ քաղաքացիությունը, իրավունքն ու պարտականությունը կապված են տարածքի հետ՝ Նիկոլը պնդել է, թե 3-րդ հանրապետության ողջ ընթացքում մեր պատկերացումները մեր ինքնիշխան իրավունքների և պարտկանությունների տարածքի վերաբերյալ շատ հաճախ զրկված են եղել կոնկրետությունից: «…և այս առումով այն, որ իրավունքը և պարտականությունները մեր երկրում շատ հաճախ լիարժեք կոնկյրետության մեջ և արդյունավետ չեն գործել,թերևս կապ ունի նրա հետ, որ մեր ինքնիշխան տարածքի մասին մեր պատկերացումները առնվազը միշտ չի, որ կոնկրետ են եղել, և այս առումով է նաև, որ մենք կարևորում ենք մեր ինքնիշխան տարածքի կոնկրետացումը, որովհետև դա կկոնկրետացնի նաև մեր իրավունքների համակարգը և կկոնկրետացնի նաև պետութան մասին մեր պատկերացումը»,-մասնավորապես՝ հայտարարել է 3-րդ հքնրապետութան գերեմազնափորը:
Նիկոլի մեսիջը հիշեցնում է «Արցախը տանք, որ լավ ապրենք»-ը. անկլավների, գյուղերի ու հողերի՝ թուրքերին հանձնման պրոցեսն է ուզում ինչ-որ կերպ արդարացնել՝ հնչեցնելով սեփական դեմագոգիային բնորոշ թեզերը:
Տեքստերը, որոնք ընթերցում է Նիկոլը սեփական հեռախոսի առջև, ո՞վ է գրում, ո՞ր մի օտար պետութան հատուկ ծառայությունների ղեկավարն է Նիկոլի դեմը դնում: Դե իհարկե, թուրքերն ու նրանց արևմտյան հովանավորներն են Նիկոլին տիկտոկեր սարքոմ՝ հանրային ռեկացիան կառավարելու, իրենց աշխարհաքաղաքական նպատակները սահուն կերպով ռեալիզացնելու:
Կա՞ մի այնպիսի բանական արարած, որը կարող է հավատալ, որ թուրքերի պահանջածը տալուց հետո Հայաստանը վերածվելու է կովկասյան Սինգապուրի: Ամենածիծաղելին այն է, որ Նիկոլը հենց դա է ասում՝ իրեն լսողներին հայվանի տեղ դնելով: