Հարց՝ իսկ Հայաստանի իշխանություններն իշխանություն կլինեի՞ն ընդհանրապես, եթե չլիներ ոստիկանական բիրտ ուժը: Լավրովը, ցավոք, բնավ չի սխալվել, քանի որ առնվազը պետք է տխմար կամ կույր լինել՝ չարձանագրելու այն կորուստները, որոնք հայ ժողովուրդը շարունակում է կրել Նիկոլի իշխանության պատճառով: Եթե համապատսախանելը սա է, բա չհամապատասխանելը ո՞րն է, տոտալ կոտորածն ու նոր ցեղասպանությո՞ւնը: Կա՞ կասկածող, որ եթե չհաջողվի Նիկոլի իշխանությունը լիկվիդացնել, ապա տեսանելի ապագայում դրան էլ ականատես կդառնանք. Հայաստանն արագորեն շարժվում է արցախացման ճանապարհով, և Լավրովը հենց այդ ճշմարտությունն է փորձել արձանագրել՝ Անդոնին զայրացնելով:
Եթե իշխանություններն իսկապես իրենց այդքան ինքնավստահ են զգում, ինչո՞ւ են ազատ խոսքն ու օբյեկտիվ քննադատությունը բանտում: Հայ ժողովրդի շահերին համապատասխանող քաղաքականություն վարող իշխանությունը անմեղ մարդանց կլցնի՞ բերդերը՝ ինչ-որ հորինովի պատրվակներով, թե՞ փաստարկված բանավեճի կհրավիրի ու ընդդիմախոսներին փաստերի ուժով կլռեցնի:
Երբեք ՔՊ-ական իշխանությունը բանավեճի մեջ չի մտնի իրականությանը քաջատեղյակ ընդդիմախոսների հետ, քանի որ շատ լավ գիտի՝ ինչ կլինի դրանից հետո ՔՊ-ականների հետ՝ կործանում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/412
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել