Հարցազրույցի հենց սկզբում «Ջոսի Մհերը» հայ-ռուսական հարաբերությոնների ներկայիս վատթար վիճակի մասին է խոսել ու վստահեցրել, թե պատճառը արևմտյան գրանտակերներն են, որոնք, ուղղակիորեն ֆինանսավորվելով ԱՄՆ-ի կողմից, կարողացել են սևացնել ՌԴ-ի արած-դրածը մի դեպքում, երբ միլիարդավոր դոլարների ներդրմամբ Ռուսաստանը հոգ է տարել Հայաստանի բարեկեցության մասին: Այսպիսով՝ նա կոչ է արել ՌԴ-ին վերանայել Հայաստանի հետ աշխատանքի՝ իրեն չարդարացրած բանաձևն ու բուծել գրանտակերներ:
Հարկավոր է հասկանալ, թե ինչու է «Ջոսի Մհերը» շեշտը դրել հենց այս խնդրի վրա: Պատճառը ռուսներից հավելյալ փող «քերելն» է: Փաստացի կոչ անելով Հայաստանի հետ ախատանքում կիրառել արևմտյան մոդելը՝ «Ջոսի Մհերը» իրականում իր համար է փորձել ճանապարհ հարթել դեպի ռուսական գրանտներ՝ Սուսլովի միջոցով վերևներին հասկացնելով, որ եթե իր վրա շարունակեն խաղադրույք կատարել, ապա ինքը, լինելով հայ-ռուսական եղբայրության գաղափարի նվիրյալ, ոչ թե անիմաստ կլափի, այլ իրեն հատկացված գրանտների միջոցով յուրատեսակ հեղափոխություն կանի՝ հայ հանրությանը ՌԴ-ի հանդեպ սեր ու վստահություն ներշնչելով: Ասել կուզի՝ Մհերը փորձել է ինք զինք վաճառել ռուսներին ավելի թանկով՝ խոստանալով անիրականանալին:
Անիրկանաանալին, քանի որ ով-ով, բայց հաստատ «Ջոսի Մհերը» չէ, որ կարող է Ռուաստանի հանդեպ դրական զգացմունքներ արթնացնել հայ հանրության մոտ, քանզի այդ հանրությունն ուղնուծուծով գիտի՝ Մհերի իսկական էության մասին. սրա կարգի վարկաբեկված մարդը չի կարող որևիցե սուբյեկտի հանդեպ դրական տրամադրություններ գեներացնել:
Մնում է հուսալ, որ ռուսները Մերի կուտը չեն ուտի և եթե նույնիսկ որոշեն էլ գրանտակերներ բուծել, ապա կընտրեն այնպիսի մարդկանց, որոնք չեն լինի վարկաբեկված: Թե չէ մհերների հույսին եթե մնացին, Հայաստանում իսկապես ապագա չեն ունենա՝ ստիպված լինելով շատ արագ հեռանալ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/411
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել