Եվ ահա նախատեսված օրն այդ հարցազրույցը եթեր չի հեռարձակվել: Թե ինչով կարող է դա պայմանավորված լինել, կարելի է միայն կռահել, բայց կա կարծիք, որ կա՛մ Բաքուն վախեցել է միջազգային ճնշումից (Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի ուղերձը, օրինակ, այս առումով հստակ էր), կա՛մ Նիկոլն է Իլհամի հետ հավելյալ համաձայնության եկել՝ աղաչելով եթեր չհեռարձակել հարցազրույցը. վախեցել է, որ այնտեղ կարող են հնչել այնպիսի հայտարարություններ, որոնք հետո իր համար գլխացավանք կդառնան:
Պետք է խոստովանել, որ երկու տարբերակներն էլ առավել քան հավանական են թվում. մի կողմից՝ Իլհամը վախենում է «պերեբառշիտ» անել, մյուս կողմից՝ նրան ձեռնտու չէ Նիկոլի իշխանության թուլացումն ու սասանումը, քանի որ ՔՊ-ն է այսօր նրա միակ ու հուսալի հաղթաթուղթը:
Բոլոր դեպքերում մի բա հստակ է՝ Իլհամի նման լկտիության պատճառը «քաղաքակիրթ աշխարհի» խրախուսական կեցվածքն է, ինչը հետևանք է ռեալ աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական այն շահերի, որ ունի Արևմուտքը Մեծ Մերձավոր Արևելքում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/407
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել