Կալավանցին, փաստորեն, ակամա բացահայտել է հողե8ի հանձման սցենարը: Տեսնելով, որ տավուշցիները դիմադրում են՝ Նիկոլը կարող է գնալ հերթական պայմանավորված պատերազմի՝ անտեր թողնելով տեղի բնակչությանը բախման ամենավճռական պահին: Հետո այս կալավանցու նման մյուս իշխանավորներն էլ կսկսեն հայտարարել, թե մեղքը մերն է եղել. հայ տղամարդիկ չեն կռվել, ձեռքը զենք չեն վերցրել՝ նախըտրելով կռվելու փոխարեն «սելֆիավատ» լինել: Հակոբյան Աննան էլ, չէ՞, հայտարարում էր, թե 11000 դասալիք ենք ունեցել ու հենց այդ պատառով ենք պարտվել: Իլհամն էլ պլեճ էր անում Աննայի խոսքերն ու մեր բանակի վրա «կայֆավատ» լինելում՝ մեզ ներկայացնելով որպես վախկոտներից ու պորտաբույծներից բաղկացած մի ցեղակույտ:
Մինչդեռ հենց հիմա տավուշցիները պետութունից զենք ու զինամթերք են պահանջում՝ սեփական ուժերով թուրքին դիմագրավելու համար, բայց ոչ ոք նրանց զենք չի տալիս, ավելին՝ ասում են՝ Նիկոլը 3-րդ բանակային կորպուսի հերն է անիծում՝ թուրքի գործը հեշտացնելու համար:
Մարզերը կտան թուրքին հետո կգան Երևան ու մեղավոր կհռչակեն ցանկացածին՝ բացի իրենցից՝ չմոռանալով հայտարաել՝ իրենք թիվ մեկ պատասխանտուն են, բայց բանվ թիվ մեկ մեղավորը չեն:
Նիկոլն էր, չէ՞, նման մի բան ասում…
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/404
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել