ՌԴ-ում այդպես էլ ՀՀ դեսպան չդարձած ու նույնիսկ այդ երկիր մուտք գործելու պետական արգելքի բախված Գուգոյի հեռացումը, անկասկած, կարևոր իրադարձություն է ներկուսակցական կյանքում, քանի որ սովորաբար այս կամ այն քաղաքական ուժը հզոր կամ թույլ է համարվում՝ ելնելով նախևառաջ սեփական ֆինանական հնարավորություններից: Իսկ Գուգոն, ինչպես հայտնի է, բնավ աղքատ մարդ չէր, և նրա ներկայությունն այդ քաղաքական ուժի շարքերում բավական դրական ազդեցություն ուներ:
Բայց արյդքոք մամուլում տեղ գտած այն տեղեկությունը, թե Գուգոն հեռանում է անհամաձայնություն ունենալու պատճառով, կարելի՞ է «հալած յուղի» տեղ ընդունել՝ նկատի ունենալով նրա դեմ իրականցված մահափորձի փաստը: Կամ արդյոք Գուգոն այնքան սկզբունքային գործի՞չ է, որ սեփական կամքով իրեն թուլ տար պատգամավորի մանդատ ցած դնել: Եթե սկզբունքային լիներ, վաղուց կհեռանար, մինչդեռ Գուգոն, ինչպես հայտնի է, չէր դադարում Նիկոլի « երեսը լվանալ»՝ կապված 2020-ի պատերազմում արձանագրված խայտառակ արդյունքների հետ:
Գրեթե կասկած չկա, որ Գուգոյին ստիպել են: Ավելին՝ նրա դեմ իբր իրականացված մահափորձը, որ բեմականացում է թվում, դարձել է այն ստիմուլը, որը ստիպել է Գուգոյին հեռանալու որոշում կայացնել. հասկացել է,որ եթե լավով չհեռանա, կհեռացնեն վատով, ուստի որոշել է ապրել. կյանքը քաղցր բան է Գուգոյի կարգի հղփացած դեմքերի համար:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/397
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել