Հասկանալով, որ քարոզչական դաշտում տանուլ է տալիս՝ Նիկոլն ընկել է մեր ժամանակների ու ՔՊ-ի մասին ճշմարտությունը հասարակութանը պատմող մարդկանց հետևից՝ այդպիսով ի ցույց դնելով սեփական անզորությունը: 

 

Իրավապահները շատ կոշտ կերպով ձերբակալել են իշխանությունների հայադավ ու ստոր էությունը իրական փաստարկների ուժով հանրությանը բացահայտած Նարեկ Սամսոնյանին:  

 

Չնայած դեռևս պարզ չէ, թե ինչպես է պատրաստվում Նիկոլն իր մուռը հանել իրականության մասին համարձակորեն խոսել սիրող գործչից, սակայն մեծ է հավանականությունը, որ նրան կարող են արժանացնել Արմեն Աշոտյանի ճակատագրին. Աշոտյանն էլ էր իր «լայվերում»   փաստարկված կերպով Նիկոլի «բմբուլները քամուն տալիս», ինչը նրան չներվեց, ու հիմա մարդը լրիվ անհիմն կերպով բանտված է մնում: 

 

Նիկոլը կարող է կալանավորել կամ ձերբակալել բոլոր նրանց, ովքեր հանրությանը ճշմարտությունն են ասում, բոլոր նրանց, ովքեր ՔՊ-ի ստոր ծրագրի տակ չեն ստորագրում, բոլոր նրանց, ովքեր տղամարդկություն ունեն՝ իրերը կոչելու իրենց անուններով, սակայն թող իմանան, որ ճշմարտությունը երբեք չի մեռնում, նման ճղճիմ մեթոդներով սեփական ռեյտինգի ազատ անկումը կանխել չի լինում,ընդհակառտակը՝ահակառակ էֆեկտնէ  ստացվում, քանի որ նման կերպ իշխանություննեն իրենց դիմակն են պատռում՝ իրականության ու ճշմարտության հետ չառերեսվելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել