Պեսկովի խոսքերը վկայում են մեկ բանի մասին՝ հայաստանյան իշխանություններն իրենց քաղաքականությամբ Մոսկվային մղել են Բաքվի գիրկը: Ներկայումս Կովկասում Կրեմլը որպես իր միակ հենարան հենց Ադրեջանին է դիտարկում, և սա՝ անկախ այն փաստից, որ այդ երկիրը վարում է ակնհայտ թուրքամետ քաղաքակնություն՝ չշտապելով ամբողջութամբ ընկնել Մոսկվայի գիրկը: Ռուսաստանում հասկանում են, որ չունեն ռեսուրս՝ Ադրբեջանի հետ այլ տոնով խոսելու նույիսկ այն դեպքում, եթե նույն ՆԱՏՕ-ի հետ Բաքուն առավելագույնս մերձենա կամ ասենք Ուկրաինային անթաքույց, բայց աջակցություն ցուցաբերի: Արդյունքում հարվածի տակ է հայտնվում Հայաստանը, իսկ Ադրբեջանը, օգտվելով առիթից, իրավունք է ստանում նվաճել Հայաստանը՝ հաստատ իմանալով, որ ՌԴ-ն չի խառնվի:
Պեսկովի խոսքերը միաժամանակ չարագույժ են թվում. հարկ եղած դեպքում վարկաբեկելու համար եվրոպացի դիտորների առաքելությունը Մսկվան կարող է և աջակցել Ադրբեջանի ջանքերին՝ հայաստանից տարածքներ զավթելու: Ինչ վեաբերում է Բաքվին, ապա այնտեղ Արևմւոտքից չեն վախենում, քանի որ արևմտյան մեյնսթրիմային ուժերի հետ Իլհամն ունի հստակ պայմանավորվածություն. Արևմուքտը հայտարարություններից անդին երբեք չի անցնելու ու իրական քայլեր չի անելու, քանի որ նույն ամերիկյան վերլուծական հզոր ու ազդեցիկ կենտրոնների գնահտականներով՝ Ադրբեջանն է Կովկասում ԱՄՆ-ի համար արժեքավոր դաշնակից համարվում.այդ կենտրոնների գնահատակնների հիման վրա է պետքարտուղարությունը քաղաքականություն մշակում:
Ադրբեջանի համար ստեղծվել են իդեալական պայմաններ՝ Հայաստանը կլանելու. ռուսներին Նիկոլն է խռիկ տվել, Արևմուտքն էլ ունի իր ծրագրերը Կովկասում, որի կենտրոնում Ադրբեջանն է և որից Վաշինգտոնը չի կարող հրաժարվել:
Հայաստանը չունի ոչինչ՝ բացի Նիկոլի ալեհեր թրաշից…
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/376
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել