Եվ կրկին թվերի ու սեփական ընտրության պատասխանատվության մասին։
Արցախի մասնակի հանձնումից ու պատերազմի հազարավոր զոհերցի հետո այսօրվա այն 4 գյուղերը, որոնք նիկոլն ուզում ա նվիրել ալիևին, գնացին ու մեծամասնությամբ ընտրեցին նույն նիկոլին։ Աբսուրդ ա, որ սահմանամերձ գյուղում էտքան արխային էին, որ պատերազմը տապալած կենդանուն նորից ձայն էին տալիս։
Կիրանց 37/28 ընտրատեղամաս- ՔՊ՝ 140 քվե, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 2 քվե, «Հայաստան» դաշինք՝ 17 քվե:
Ոսկեպար 37/12 ընտրատեղամաս- ՔՊ 285 քվե, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 1 քվե, «Հայաստան» դաշինք՝ 41 քվե:
Բաղանիս 37/8 ընտրատեղամաս- ՔՊ 274 քվե, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 11 քվե, «Հայաստան» դաշինք՝ 71 քվե:
Ոսկեվան 37/9 ընտրատեղամաս- ՔՊ 361 քվե, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 19, քվե «Հայաստան» դաշինք՝ 69 քվե:
Սա ամենևին էլ չարախնդության մասին գրառում չի։ Սա գրառում է էգոիստ ազգաբնակչության մասին, ովքեր ոտքի են կանգնում ու սկսում են նիկոլ քրֆել միայն այն ժամանակ, երբ նիկոլն անձամբ իրենց տներ է մտնում։
Որ Արցախը հանձնեց՝ «ոչինչ, մեկա տված էր», տղերքը զոհվան՝ «դե պատերազմ էր», կառավարումը տապալել ա՝ «նոր ա, թալանչի չի, կսովորի», գալիս ա ձեր գյուղերը հանձնի՝ «յա՜, էտ ինքը քանի մետր հող ա ազատագրել, որ մեր հողը հանձնում ա»։
Այ էս տրամաբանության մեջ էլ կամաց-կամաց գնում, պատմություն ենք դառնում։ Վաղը մյուս օր մեր մասին կգրեն, որ երկիր-դրախտավայր ունեին, բայց տենց էլ դրա արժեքը չիմացան...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid0rQtXeNNDyHhRajD9pNGS1NkhuUCrs6nn2w37rujGZLR8ogX1a4ebf4Jfu7LyQjtrl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել