Հայտարարելով, որ տնտեսական պոտենցիալի մեծացման և առաջացած պոտենցիալի իրացման համար առանցքային նշանակություն ունի կրթությունը՝ Նիկոլը միաժամանակ վստահություն է հայտնել, որ Հայաստանում չկա գեթ մի բուհ, որ կարողանա եվրոպական չափանիշներով հավաստագրվել, ստանա բուհական գործունեության լիցենզիա, ինչը ֆունդամենտալ արձանագրում է: «Եթե, օրինակ, Հայաստանի Հանրապետությունում բուհերը հավաստագրենք միջազգային ստանդարտներով, այն ստանդարտները, որոնք գոյություն ունեն օրինակ՝ Եվրամիությունում, Հայաստանի Հանրապետությունում ոչ մի բուհ հավաստագրում չի ստանա»,-հայտարարել Նիկոլն ու հենց այդ հանգամանքով հիմնավորել Ակադեմիական քաղաքի կառուցման վերաբերյալ ունեցած ծրագրերը:

Նախ՝ տնտեսություն-կրթություն կապի մասին: Նիկոլն այդ առումով ճիշտ է ասում. հայտնի ճշմարտություն է այն, որ տնտեսությունն ու կրթությունը միմյանց փոխլրացնող բաներ են: Բայց հարց է առաջանում՝ տնտեսություն զարգացնելու մասին խոսող Նիկոլը կարդացե՞լ է հայաստանյան դասագրքերը: Չէ՞ որ կրթությունը դպրոցներից ու նույնիսկ նախակրթարաններից է կսկսվում ու հետո միայն տեղափոխվոմ բուհեր:նեչրկայիս դասագրքերի մեծ մասը ոչ միայն ապազգային են,այլև՝ պրիմիտիվ, մարդու մոտ մտածելու ընդունակությունը դեգրադացնող:

Մյուս կողմից՝ Նիկոլը, ըստ էության, անոնսում է հայաստանյան բուհերի լուծարումը: Մի օր կորոշեն, որ Հայաստանը դարձնում են իբր եվրոպական ստանդարտներին համապատսխանող կրթօջախների երկիր: Կսկսեն անել մոտավորապես այն, ինչ որ անում է հիմա Պապիկյան Սուրիկը բանակում, որից հետո կսկսեն բուհերն ուղղակի փակել՝ կրթությունը Հայաստանում ոչնչացնելով այնպես, որ հետո նույնիսկ հնարավոր էլ չլինի վերականգնել: «Ակադեմիական քաղաք» կոչված տխմարության հեռահար նպատակը Հայաստանում բուհական կրթության ոչնչացումն է, իսկ բոլոր այն լոլոները, թե նպատակը հակառակն է, Նիկոլի արտասահմանյան տերերի կտերն են՝ նետված հայ հասարակության առաջ:

Կուտ ուտելու փոխարեն պետք է ռադ անել սրանց իշխանությունից, որպեսզի այն համաշխարհային ուժերը, որոնք փորձում են Հայաստանը կործանել, զրկվեն «նիկոլ» կոչված գործիքակազմից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել