Առավել անբարո բան դժվար է հորինել: Այսինքն՝ Նիկոլի տրամաբանութամբ ստացվում է, որ բոլոր այն զարգացած երկրները, որոնք սոցիալական խոցելի խավերին արտոնություններ են շնորհում, բարձր նպաստներ ու թոշակներ են տալիս և այլն, սեփական հասարակությունե՞րն են դեգրադացնում, թե՞ չունեն մի Նիկոլի չափ խելք՝ գիտակցելու այն, ինչ որ քարոզում է «պերեդավոյ» Նիկոլը՝ հերթական անգամ գերազանցելով սեփական հակառեկորդները:
Նիկոլի տեսանկյունից խոցելի սոցիալական խավին պատկանողները նրանք են, ովքեր ունեն լավ վարձատրվող աշխատանք, չունեն կայացման խնդիր ու կարող են համարվել միջին խավ: Այդ իսկ պատճառով տարիներ ի վեր այդ մարդիկ ստացել ու ստանում են տասնյակ միլիարդները գերազանցող պարգևավճարներ, իսկ ասենք սահմանապահ զինվորը՝ գրոշներ,իսկ թոշակառուներն էլ պետք է օպարեն ուրախությունից,երբ հանկարծ տեղեկանում են,որ Նիկոլը որոշել է ասենք մի 795 դրամով թաշակները բարձրացնել:
Գիտե՞ք՝ ինչու է ծաղրում հանրությանը, որովհետև տարիներ առաջ նույն այդ հանրությունը նրան իշխանության բերեց, հետո էլ վերընտրեց՝ լեզու դնելով կեղտոտ բերանը՝այժմ քաղելով այդ ամենի պտուղները:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/362
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել