ՔՊ-ական Դավոյան Արփոն է ընդդիմությանը մեղադրել Միրզոյան Արոյին հարցեր տալու միջոցով այլ պետության շահեր սպասարկելու համար՝ պնդելով, թե  ընդդիմութան մեղադրանքները՝ Արոյին՝ այլ երկրների շահեր սպասարելու, իրականում վկայում են, որ ընդդիմությունն է սպասարկում այլ երկրների շահը: «Թե որ պետության շահերն են, իմ կարծիքով, պետք է շատ հնարամիտ չլինել»,-մասնավորապես՝ ասել է թուրքերի հետ ալիշ-վելիշներ արած, նրանց կողմից անկողնում հավաքագրված Արփոն: 

 

Նոնսենսն այն է, որ  ընդդիմությանը կամ ցանկացած ուրիշ մեկին օտարների շահերի սպասարկման վերաբերյալ մեղադրնանքներ է ուղղում մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որի «սյուզերենը» իր գիտակցական ողջ կյանքւոմ սպասարկել է  բոլորի շահերը՝ բացի Հայաստանից: Օրինակ՝ երբ այդ անձը Պրահայում հայտնի թուղթն էր ստորագրում՝ փակելով Արցախի հարցը, ո՞ւմ շահերն էր սպասարկում, արցախցիների՞, որոնց հետո պետք է ցեղապաներ թուրքը՝ ՔՊ-ականների ծափահարությունների ներքո: Կամ երբ հայտարարում էր, որ Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի նաև ադրբեջանցի ժողովրդին, մի՞թե այդ նույն պահին չէր դավաճանում հայերին՝ հայեր, որոնք, ուտելով թնամիների կուտը, Արփոյին «իտոգում» դարձրեցին պատգամավոր՝ քվերակելով Նիկոլի օգտին: Նմանատիպ օրինակներ կարելի է բերել շատ երկար, գրեթե անվերջ՝ ցույց տալու, որ եթե կա այս երկրում մեկը, ով սրբորեն կատարում է թշնամու ու նրա տերերի հրահանգները, ՔՊ-ն է: 

 

Ուրախալին այն է ուղղակի, որ հանրությունը վաղուց է հասկացել՝ ովքեր են արփոները, և հեռու չէ այն պահը,երբ սրանց գրողի ծոցը կուղարկի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել