Վերջերս Նիկոլը Եգիպտոսում ինչ-որ հեքիաթներ էր պատմում տեղի ներդրողներին Հայաստանի տնտեսական աճի, «հրաշալի» հարկային դաշտի, ընձեռած իբր անսահմանափակ հնարավորությունների մասին: Պատմում էր ու հետն էլ կրկնում ինչ-որ անիմաստ կարգախոսներ ասենք հարստանալու ու հարստացնելու մասին:
Ցանկացած օտարերկրյա խոշոր կամ փոքր ներդրողի համար կարևոր են ոչ թե այս կամ այն երկրի ղեկավարի պոպուլիզմից բխած լոզունգները կամ խոստումները, այլ՝ պրակտիկան, որն օգնում է հասկանալ՝ որ երկիրն է ավելի գրավիչ, որտեղ կարելի է առանց ավելորդ գլխացավանքների գործ դնել ու զարգանալ:
Հայաստանն այսօր անհրապույր է ներդրումների համար ոչ միայն այն պատճառով, որ կանգնած է ոչնաչցման եզրին, այլև՝ այն, ինչի մասին խոսվեց վերևում. միջազգային ընկերությունները Նիկոլից պահանջում են արդարություն, վնասի փոխհատուցում: Այսինքն՝ ինքնաբերաբար մեսիջ են հղում աշխարհի ներդրողներին՝ հեռու մնալու Հայաստանից, քանզի դրա ղեկավարությունն անկանխատեսելի է ու պրոբլեմներ է առաջացնում:
Իրականում Նիկոլը թքած ունի միջազգային ընկերություների կամ ներդրումների վրա. նրան պետք է, որ Հայաստանում դաշտ լինի թուրքական բիզնեսի համար, իսկ որքան քիչ ներդնեն միջազգային ընկերությունները, այնքան թուրք ներդրողների համար կստեղծվի պարարտ հող՝ սահմանների բացումից հետո մի քանի ամսում կլանելու Հայաստանի ամբողջ տնտեսությունը:
Ա՛յ թուրքերը երբեք ու երբեք առիթ չեն ունենալոեւ՝ Նիկոլին դատի տալու, քանզի նրանց պահանջած մեկի դիմաց Նկոլը հազարն է անելու:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/358
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել