«Ջոսի Մհերը» սկսել է մեծ-մեծ բրդել՝ սեփական գլխից էլ մեծ: Աբսուրդ, ինչպե՞ս կարող է նման կենսագրության ու նման մտավոր ցածր կարողությունների տեր մեկը զբաղվել նման գլոբալ հարցերով, ո՞վ է նրա առաջ «կանաչ լույս վառել»:
Ով էլ վառած լինի, Հայաստանին վատություն է արել: ԲՐԻԿՍ-ը, իհարկե, շատ առումներով բուտաֆորիկ կազմակեպություն է, սակայն Հայաստռանի համար կարող էր և ռեսուրս դառնալ, եթե, իհարկե, երկկողմ հարաբերությունների թեման ինչ-որ մեկը Մհերի վզով չաներ, այլ թույլ տար, որպեսզի շատ ավելի կոմպետենտ մարդիկ այդ հարցով զբաղվեին, որ պրոցեսը, դեռ չսկսված, փոզմիշ չլիներ:
Մհերը, երևում է, իր ունեցվածքից մի ահռելի մաս կտակել է կապուտաչյա չինովնիկների զավակներին, որ իրեն առաջ գցեն, սարքեն «համաշխարհային մակարդակի» գործիչ: Կապուտաչյա խորամանկ չինովնիկներն էլ տեսել են, որ փող բռնելու լավ առիթ է ստեղծվել ու որոշել են առիթը բաց չթողնել, ինչ-որ անիմաստ կովկասցու հաշվին լուրջ փողեր բռնել՝ մի լավ «կտավատ անելով»:
Մի փոքր, բայց կարևոր խորհուրդ՝ Մհերին՝ փողերդ խնայիր, օտարներին անիմաստ մի մուծվիր. մեկ է՝ ապագա չունես Հայաստանի քաղաքական դաշտում նույնիսկ այն դեպքում,եթե սկսես զբաղվել անգամ արաբաիսրայելական խնդրով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/357
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել